Այսօր Շիրակի մարզի Արփենի գյուղում Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է հայկական ավանդական տարազի փառատոն, որի նպատակն է հասարակության լայն շերտերին ներկայացնել իրենց պատմական հարուստ մշակույթի մաս կազմող ավանդական տարազը:
Միջոցառման ընթացքում կլինի տարազի դեֆիլե ու տարազի պատմության ներկայացում ըստ տարածաշրջանների և ժամանակաշրջանների, ինչպես նաև ավանդական երգ ու պար, ժողովրդական խաղեր:
Տարազի փառատոնի նպատակն է՝ մասսայականացնել, հասարակության լայն շերտերին ներկայացնել իրենց պատմական հարուստ մշակույթի մաս կազմող ավանդական տարազը: